Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սյուզաննա Տիգրանի Ասմարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Սյուզաննա Տիգրանի Ասմարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 23-րդ փողոց, 15 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0063-0045 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15062022-07-0089) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սյուզաննա Տիգրանի Ասմարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: