Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրաչյա Հովսեփի Սմբատյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրաչյա Հովսեփի Սմբատյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Նար-Դոսի փողոց, 20/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0068-0019 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23122024-07-0118) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրաչյա Հովսեփի Սմբատյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: