Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Զովունի գյուղի 38-րդ և 39-րդ փողոցների բնակիչների դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Նաիրի համայնքի Զովունի գյուղի 38-րդ և 39-րդ փողոցների խմելու ջրագծերի և կոյուղագծերի անցկացումից հետո փողոցների հիմնանորոգման, ասֆալտապատման, մայթեզրերի կառուցման նպատակով ծառահատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:
2.Ծառահատման արդյունքում առաջացած փայտանյութը որպես վառելափայտ տրամադրել Նաիրի համայնքի Զովունի գյուղի անապահով ընտանիքներին:
|