Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նելսոն Վաչագանի Նազարեթյանի լիազորված անձ Դավիթ Այվազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նելսոն Վաչագանի Նազարեթյանի լիազորված անձ Դավիթ Այվազյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նելսոն Վաչագանի Նազարեթյանին պատկանող 07-029-0185-0278 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13022025-07-0118) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նելսոն Վաչագանի Նազարեթյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: