Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով «ԱՐԱԳԱԾ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Ղարիբյանի լիաձորված անձ Դավիթ Ռսյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով «ԱՐԱԳԱԾ» ՍՊԸ-ին պատկանող 07-029-0183-0011 կադաստրային ծածկագրի 0,3086 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |