Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 6/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0001 կադաստրային ծածկագրից 0,00483 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի:
2. Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 6/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0001 կադաստրային ծածկագրից 0,00483 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2024LTM79C) քաղաքացի Սարգիս Ռոբերտի Ավետիսյանի (ծնված 1971 թվականի դեկտեմբերի 7-ին) կողմից ինքնակամ կառուցված 48,3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
3. Օրինականացնել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 6/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0001 կադաստրային ծածկագրից 0,00483 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2024LTM79C) ինքնակամ կառուցված շինությունը:
4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 6/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0001 կադաստրային ծածկագրից 0,00483 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:
5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Սարգիս Ռոբերտի Ավետիսյանին։