Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 8-ին Մհեր Բրոնիսլավի Ցիլինսկիի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մհեր Բրոնիսլավի Ցիլինսկիին պատկանող 07-053-0346-0038 կադաստրային ծածկագրի 0,0508 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի 0,0508 հա հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Մհեր Բրոնիսլավի Ցիլինսկիի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 3441853 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: