Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 150․10-րդ հոդվածի 1-ին մասի, 2449, 288, 305 հոդվածներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մարտին Կարապետյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում իրակացրել է հողային աշխատանքներ ՝ որոշում եմ
1․Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման հողային աշխատանքներ կատարելու համար Մարտին Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150000(մեկ հարյուր հիսուն հազար) դրամ:
2․ Առաջարկվում է 15 օրյա ժամկետում հողամասը բերել նախկին տեսքի։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարմումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտին Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: