Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աննա Ալեքսանդրի Վոլոշինայի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Աննա Ալեքսանդրի Վոլոշինայի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 23-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0062-0011 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22062023-07-0015) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինության, ծածկոցի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աննա Ալեքսանդրի Վոլոշինայից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: