Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մակիչ Հովհաննեսի Նազլուխանյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մակիչ Հովհաննեսի Նազլուխանյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 1-ին նրբանցք, 36/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մակիչ Հովհաննեսի Նազլուխանյանին պատկանող 07-029-0250-0037 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի դեկտեմբերի 18-ին N ՇԹ/792/2007-24 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի, օժանդակ շինության կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։