Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նատալի Արամի Յայլոյանի լիազորված անձ Կարեն Պողոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նատալի Արամի Յայլոյանի լիազորված անձ Կարեն Պողոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նատալի Արամի Յայլոյանին պատկանող 07-029-0262-0041 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 25122024-07-0005) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նատալի Արամի Յայլոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: