Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի լիազորված անձ Հովհաննես Թմոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի լիազորված անձ Հովհաննես Թմոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ին պատկանող 07-053-0376-0014 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 23122024-07-0179) իրականացնել տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությունից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: