Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Բենիամին Արթուրի Մելքոնյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Ուղղակի վաճառքի միջոցով Բենիամին Արթուրի Մելքոնյանին (ծնված 2004 թվականի հունվարի 12-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 13/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0090-0016 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02062023-07-0182) 0,03325 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 2272405 դրամ, հողամասի վրա կառուցված 10,71 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 8,17) տնտեսական շինությունը 49609 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 2348014 դրամ: