Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածների՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Նաիրի համայնքի 2025 թվականի հունվարի 17-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Նաիրի համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին․
2) Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 243-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․
3) Նաիրի համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական մեքենաները հրապարակային սակարկություններով օտարելու մասին․
4) Նաիրի համայնքապետարանի աշխատակազմի ծառայողական մեքենայի համար տրամադրվող վառելանյութի չափաքանակը սահմանելու և Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի N 11 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
5) Համայնքային ենթակայության կրթական հաստատությունների տեղական վճարների արտոնություններ սահմանելու և Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի դդեկտեմբերի 14-ի N 257-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին․
7) Շրջակա միջավայրի նախարարությունից փորձաքննական եզրակացություն ստանալու համար <<Արմօյլ>> ՓԲԸ-ին նախնական համաձայնություն տալու մասին։ |