Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետի, 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/0643/05/24 գործով վճիռը՝ Նաիրի համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Անվավեր ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությամբ օտարելու և օտարման մեկնարկային գներ սահմանելու մասին » N185-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ «կադաստրային ծածկագիր՝ 07-004-0141-0013» և 6-րդ «կադաստրային ծածկագիր՝ 07-004-0141-0064» տողը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 185-Ա որոշման կայացման պահից։ |