Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 7-րդ փողոց, 88/81 հասցեում գտնվող, Մարգարիտ Ապոյանի, Արթուր, Արա և Աշոտ Մկրտչյանների սեփականություն հանդիսացող 07-029-0040-0027 կադաստրային ծածկագրի 0,01389 հա հողամասից 0,00389 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: