Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունվարի 21-ին Ալիկ Մերուժանի Սմբատյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Ալիկ Մերուժանի Սմբատյանի, Լուսինե Աշոտի Խաչատրյանին տրամադրել գյուղ Քասախ, Մուշ 4-րդ փողոց, 15/1 հասցեում գտնվող, 07-065-0099-0067 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքների շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: