Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նաիրա Արմենի Կիրակոսյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նաիրա Արմենի Կիրակոսյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Հարությունյան 5-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրա Արմենի Կիրակոսյանին պատկանող 07-065-0011-0030 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01092020-07-0049) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նաիրա Արմենի Կիրակոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: