Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մարիամ Ալբերտի Ներսեսյանի լիազորված անձ Լիլիթ Սանթոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մարիամ Ալբերտի Ներսեսյանի լիազորված անձ Լիլիթ Սանթոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 36-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 1/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարիամ Ալբերտի Ներսեսյանին պատկանող 07-029-0231-0206 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20012025-07-0050) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մարիամ Ալբերտի Ներսեսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: