Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Կարապետ Գուրգենի Ղազարյանի կողմից 2024 թվականի մայիսի 3-ին Նաիրի համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, ԱՁ Ստյոպա Աբգարյանի կողմից տրված եզրակացությունը, շինությունների բնութագիրը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը`որոշում եմ.
1.Գյուղ Զովունի, 39 փողոց, 43 շենք, 1 հասցեում գտնվող, Եկատերինա Ազարյանին և Կարապետ Ղազարյանին պատկանող բնակարանին կից (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2178517) ինքնակամ կառուցված 14.16 քմ արտաքին մակերեսով կցակառույցը և ինքնակամ բացված մեկ դուռը ճանաչել օրինական:
2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
3.Գյուղ Զովունի, 39 փողոց, 43 շենքի հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 14300 դրամը, Նաիրի համայնքի բյուջե վճարելու պահից:
5․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 15-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման մասին>> N 2857-Ա որոշումը։