Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նահապետ Մկրտիչի Զաքարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նահապետ Մկրտիչի Զաքարյանի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Բուժական, 5-րդ փողոց, 7-րդ փակուղի, 1/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նահապետ Մկրտիչի Զաքարյանին պատկանող 07-020-0087-0022 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23022024-07-0164) իրականացնել օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նահապետ Մկրտիչի Զաքարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: