Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գագիկ Սահակի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գագիկ Սահակի Խաչատրյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 22-րդ փողոց, 37/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0052-0065 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24102024-07-0147) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գագիկ Սահակի Խաչատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: