Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող 07-004-0079-0002 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0.16012 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գ. Զաքարյան փողոց, 25 բնակելի տուն:
2) 0.04000 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արա Գեղեցիկ փողոց, 2/2 հողամաս:
3) 0.05000 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արա Գեղեցիկ փողոց, 2/3 հողամաս:
2․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 21-ի <<Հասցե տրամադրելու մասին>> N 1214-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: