Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հովհաննես Վոլոդյայի Գևորգյանի լիազորված անձ Ատոմ Թառոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հովհաննես Վոլոդյայի Գևորգյանի լիազորված անձ Ատոմ Թառոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 28-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հովհաննես Վոլոդյայի Գևորգյանին պատկանող 07-053-0028-0012 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28042025-07-0178) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հովհաննես Վոլոդյայի Գևորգյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: