Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով «ՍԱՏՈՒՐՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Նորիկի Մելիքյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով «ՍԱՏՈՒՐՆ» ՍՊԸ-ին պատկանող 07-031-0222-0100 կադաստրային ծածկագրից 0,653 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0․3 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |