Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդան Նարինյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վարդան Նարինյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ն․ Սաֆարյան փողոց, 146 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան, Հայկուշ, Ալվարդ և Սվետլանա Նարինյաններին պատկանող 07-004-0076-0032 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29062022-07-0061) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վարդան Նարինյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: