Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Անի Վարդանյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Զոհրապի փողոց, 41/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անի Վարդանյանին և Արտուր Հարությունյանին պատկանող 07-053-0089-0040 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02062025-07-0073) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Անի Վարդանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: