Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արաքսի Գրիգորի Ստեփանյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենվի փողոց, 17/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0017-0017 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 06022024-07-0153) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արաքսի Գրիգորի Ստեփանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: