Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոյություն ունեցող շինությունները կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չեն ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.
Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, 15 հասցեում գտնվող, Արման Ժորայի Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0207-0036 կադաստրային ծածկագրի հողամասում առկա 139,52 քմ պտղասառնարանի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի տան: