Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<Արկոլադ>> ՓԲԸ-ի տնօրեն Էմիլ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով <<Արկոլադ>> ՓԲԸ-ին պատկանող 07-029-0208-0011 և 07-029-0208-0004 կադաստրային ծածկագրերի գյուղատնտեսական նշանակության վարելահողերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0208-0010 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14122022-07-0167) 0,01722հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել <<Արկոլադ>> ՓԲԸ-ին՝ 1163 (մեկ հազար մեկ հարյուր վաթսուներեք) դրամ արժեքով: |