Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Օնիկի Ավետիսյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Ա․ Խանջյան փողոց, 2-րդ նրբանցք, 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Օնիկի Ավետիսյանին պատկանող 07-053-0156-0006 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11042025-07-0044) բնակելի տան, նկուղային հարկի և պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արթուր Օնիկի Ավետիսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: