Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սամվել Կարոյի Հակոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սամվել Կարոյի Հակոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, 28/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0066-0048 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19042022-07-0054) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սամվել Կարոյի Հակոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: