Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նորիկ Կառլենի Հակոբյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նորիկ Կառլենի Հակոբյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 70/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նորիկ, Քրիստինե, Արման Հակոբյաններին և Նորա Ծատրյանին պատկանող 07-053-0088-0017 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19082016-07-0037) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նորիկ Կառլենի Հակոբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: