Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի սեպտեմբերի 5-ին Սյուզաննա Տիգրանի Ասմարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Սյուզաննա Տիգրանի Ասմարյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 23-րդ փողոց, 15 հասցեում գտնվող, 07-029-0063-0045 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 18-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 2818-Ա որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: