Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մայիսի 29-ին Արուսյակ Ներսեսի Եղյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Արուսյակ Ներսեսի Եղյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 76/1 հասցեում գտնվող, 07-029-0054-0066 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: