Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահրամ Սիմակի Բուլղադարյանի լիազորված անձ Դավիթ Պապիկյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վահրամ Սիմակի Բուլղադարյանի լիազորված անձ Դավիթ Պապիկյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 22-րդ փողոց, 34/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահրամ Սիմակի Բուլղադարյանին պատկանող 07-029-0051-0052 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի մայիսի 29-ին N CPP0-0000-6368 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել մենատան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։