Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռուբեն Սաքապետոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռուբեն Սաքապետոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին փողոց, 7-րդ նրբանցք, 26 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Եվա Մուսայելյանին և Ռուբեն Սաքապետոյանին պատկանող 07-053-0155-0008 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09122024-07-0043) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուբեն Սաքապետոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: