Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Գրիգորի Գալստյանի լիազորված անձ Հարություն Հարությունյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արայի թաղամաս, 3-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Գրիգորի Գալստյանին պատկանող 07-004-0241-0004 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07052025-07-0225) պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Արթուր Գրիգորի Գալստյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: