Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Յուրիկի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ․
1. Բավարարել Արթուր Յուրիկի Հարությունյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 3-րդ փողոց, 1/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0125-0117 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14122022-07-0076) իրականացնել բլոկավորված բնակելի տների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Յուրիկի Հարությունյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: