Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վալյա Մեսրոպի Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Վալյա Մեսրոպի Ստեփանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշ 12-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0116-0005 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042016-07-0064) իրականացնել պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վալյա Մեսրոպի Ստեփանյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: