Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 10-ին Զոյա Սուրենի Մելքոնյանի կողմից ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Քաղաք Եղվարդ, Կնունյանց փողոց, 1-ին նրբանցք 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Զոյա Սուրենի Մելքոնյանին և Ազատ Սիմոնի Սահակյանին պատկանող 07-004-0214-0046 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023GU5FUE) առկա 2010 թվականին ինքնակամ կառուցված 159․2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 15․1 քմ արտաքին մակերեսով մառանը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 343197 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
3․ Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման մասին>> N 6258-Ա որոշումը։