Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Գևորգ Արտոյի Ավանեսյանի լիազորված անձ Էդմոն Պետրոսյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արայի թաղամասի 11-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Արտոյի Ավանեսյանին պատկանող 07-004-0001-0024 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02062025-07-0144) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Գևորգ Արտոյի Ավանեսյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: