Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աշոտ Ռոբերտի Հովհաննիսյան կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Աշոտ Ռոբերտի Հովհաննիսյան դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 37-րդ փողոց, 8/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0083-0070 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31052024-07-0133) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աշոտ Ռոբերտի Հովհաննիսյանց շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: