Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-355 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Զովունի գյուղում գտնվող, Ռոբերտ Յուրիկի Հայրապետյանի սեփականությունը հանդիսացող 07-029-0045-0059 կադաստրային ծածկագրի 0,0789 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղի Զովունի գյուղի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ սահմանված հարկայնության ԲՆԿԳ 1/1-ը փոխել ԲՆԿԳ-4 (16 հարկանի) գոտիով:
2․ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: |