Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Կամո Էսկանդարի Բաղմուրի Նորայի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 5-րդ փողոց, թիվ 7/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կամո Էսկանդարի Բաղմուրի Նորային պատկանող 07-065-0029-0034 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17102024-07-0119) բնակելի տան և ավտոտնակի վերակառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Կամո Էսկանդարի Բաղմուրի Նորային կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: