Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Կարինե Մնացականի Բադալյանի լիազորված անձ Հայկ Մեսրոպյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Կարինե Մնացականի Բադալյանի լիազորված անձ Հայկ Մեսրոպյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 11-րդ փողոց, 41/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Մնացականի Բադալյանին պատկանող 07-004-0276-0015 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05032024-07-0068) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Կարինե Մնացականի Բադալյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: