Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Վաչագան Գրիշի Վարդանյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Վաչագան Գրիշի Վարդանյանին (ծնված 1960 թվականի հոկտեմբերի 20-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Վ․ Տերյան փողոց, 3/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0064-0072 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23012025-07-0195) 0.00217 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 148304 դրամ, հողամասի վրա կառուցված 21.7 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 19.8 քմ) ավտոտնակը՝ 50258 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 224562 դրամ: