Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 196-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2025 թվականի N 196-Ա

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 5716-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.

1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 10/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0045-0047, 07-029-0045-0058, 07-029-0045-0072, և 07-029-0091-0002 կադաստրային ծածկագրերից 0,08667 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի:

2. Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 10/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0045-0047, 07-029-0045-0058, 07-029-0045-0072, և 07-029-0091-0002 կադաստրային ծածկագրերից 0,08667 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման և 07-029-0091-0001 կադաստրային ծածկագրի 0,02241 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 20232MCQQG, 2025D7GCLK) քաղաքացի Հունան Սերժիկի Ավետիսյանի (ծնված 1981 թվականի հուլիսի 5-ին) կողմից ինքնակամ կառուցված 60,38 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 140,96 քմ արտաքին մակերեսով անավարտ հասարակական օբյեկտը, 4,12 քմ մակերեսով աստիճանավանդակը, 7,00 քմ մակերեսով աստիճանավանդակը, 8,23 քմ մակերեսով աստիճանավանդակը, 7,92 քմ մակերեսով պարիսպը ճանաչել որպես համայնքային սեփականություն:

3. Օրինականացնել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 10/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0045-0047, 07-029-0045-0058, 07-029-0045-0072, և 07-029-0091-0002 կադաստրային ծածկագրերից 0,08667 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման և 07-029-0091-0001 կադաստրային ծածկագրի 0,02241 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 20232MCQQG, 2025D7GCLK) ինքնակամ կառուցված շինությունը:

4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 10/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0045-0047, 07-029-0045-0058, 07-029-0045-0072, և 07-029-0091-0002 կադաստրային ծածկագրերից 0,08667 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման և 07-029-0091-0001 կադաստրային ծածկագրի 0,02241 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:

5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Հունան Սերժիկի Ավետիսյանին։

6․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 18-ի <<Գույքը որպես համայնքային սեփականություն ճանաչելու և օրինականացնելու մասին>> N 5716-Ա որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner