Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ՝
1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, 07-065-0007-0013 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0489 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հ․ Շիրազի փողոց, 35/2 հողամաս:
2) 0,0400 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հ․ Շիրազի փողոց, 35/1 հողամաս (հատված 1):
3) 0,0400 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Հ․ Շիրազի փողոց, 35 հողամաս (հատված 2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։