Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Աշոտ Ժորժիկի Մխիթարյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Կարեն Ադամյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Գյուղ Պռոշյան, Թումանյան փողոց, թիվ 16/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Ժորժիկի Մխիթարյանին և Ռոզա Պետրոսի Մխիթարյանին պատկանող 07-053-0063-0058 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2023KKZTL2, 2024LY2GTL) առկա 2018 թվականին ինքնակամ կառուցված 107,1 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 248044 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: